Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Բոլոր ոլորտները ՀԷՑ-ի վիճակում են

Բոլոր ոլորտները ՀԷՑ-ի վիճակում են
03.01.2026 | 16:00

Իմ ծնվելու տարիներից այս կողմ էներգետիկ խնդիրներ չունեցած երկրիս բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում անջատել ավելորդ լույսերը, որ ենթակառուցվածքները չծանրաբեռնվեն ու շարքից դուրս չգան:

Երկրի կյանքի կազմակերպման բոլոր այն ոլորտները, որոնք գտնվում են պետության (այս իշխանության) ուղիղ կառավարման ներքո, ճիշտ նույն վիճակում են, ինչ ՀԷՑ-ը:

-Ճիշտ այսպիսի տեսք ունի արտաքին քաղաքականությունը,

-այսպիսին է եղել նաև պատերազմի կառավարումը,

-հանցավորության դեմ էլ են այդպես պայքարում` հավաքելով մարդկանց օրինական զենքերը, իսկ անօրինականները թողնելով փողոցներում իրար վրա կրակողների ձեռքը,

-մարդու իրավունքները նույն` «տրաքած» վիճակում են,

-այսպես են կառավարվում պետական ֆինանսները,

-ֆինանսների նախարարն այսպես է լրացնում իր հայտարարագիրը,

-առողջապահական ռեֆորմներն այսպիսի արդյունքներ են գրանցելու,

-հարկման ռեժիմն այս նույն մակերեսայնությամբ է որոշվել փաստաբանների, հաշվապահների, խորհրդատուների համար,

-զարգացող, սակայն ճգնաժամային օրեր ապրող հանրային սննդի ոլորտի հարկային դրույքաչափերն այսպես բարձրացան,

-իրավապահ և դատական համակարգն այս նույն «սղլիկ» ձեռքերում է,

-նույնիսկ ձեր կազմակերպած «մասնավոր պատարագներն» են այսպես անցնում,

-օրենսդիրն այս նույն «նախանձախնդրությամբ» է վերաբերվում գործադիրի բերած բոլոր օրենսդրական նախաձեռնություններին ու ընդունում դրանք՝ առանց խորանալու,

-պետական և համայնքային գնումները, կրթական ռեֆորմները, ֆինանսաբանկային կյանքը և այլն, և այլն:

Հ.Գ. Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և կոչ եմ անում համաներում հայտարարել որոշակի խումբ հանցագործությունների համար:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 2791

Մեկնաբանություններ